Ռեկորդային տաք օրեր ենք տեսնում. Գագիկ Սուրենյան

Ռեկորդային տաք օրեր ենք տեսնում, ռեկորդային:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հրապարակել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) 36X36 կմ լուծաչափով առաջիկա 45 օրվա (ըստ շաբաթների) օդի ջերմաստիճանի որակական կանխատեսման արդյունքներ։

Ըստ շաբաթների մեր տարածաշրջանի համար կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն․

Փետրվարի 12-19-ը նորմայից բարձր 8-10 աստիճան,

Փետրվարի 19-ից մարտի 18-ը նորմայից բարձր 3-6 աստիճան,

Մարտի 18-25-ը՝ 1-3 աստիճան։

Իրավաբան.net
1 433 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն