MediaTime-ը գրում է.
Պատկերներով հոգեբանական թեստերը հայտնի «գործիք» են, որոնք օգնում են տեսնել մարդու ենթագիտակցությունը և ավելի լավ հասկանալ նրա բնավորությունն ու անհատականությունը։ Դրանք հոգեբանության մեջ կիրառվում են արդեն երկար տարիներ։
Ձեզ ենք ներկայացնում պատուհանի վրա գոյացած սառցե 4 տարբեր նախշեր։ Ո՞րն է ձեր կարծիքով ամենագեղեցիկն ու գրավիչը։ Ընտրեք մեկը և կարդացեք համապատասխան մեկնաբանությունը։
Արդյունքների մեկնաբանություն

Առաջին նախշ — «Ձեզ կարելի է վստահել ցանկացած իրավիճակում»
Դուք կազմակերպված, ճշտապահ մարդ եք, գնահատում եք կարգուկանոնն ու հստակությունը։ Կարողանում եք ճիշտ առաջնահերթություններ սահմանել և կարևորում եք հստակ նպատակներն ու ծրագրերը։ Ձեզ կարելի է վստահել՝ դուք երբեք չեք հիասթափեցնի։ Ձեր ընկերները, հարազատներն ու գործընկերները գնահատում են ձեր պատասխանատվությունն ու վստահելիությունը։
Երկրորդ նախշ — «Թռչել և սիրել»
Դուք զգայուն, էմոցիոնալ և ստեղծագործ անձնավորություն եք։ Ձեզ համար կենսական են ազատությունն ու ստեղծագործությունը։ Ունեք գեղեցիկը տեսնելու ունակություն։ Միօրինակ և ձանձրալի աշխատանքը կարող է ձեզ ճնշել։ Ձեզ համար կարևոր է արտահայտել զգացմունքները, սիրել և ստեղծագործել։
Երրորդ նախշ — «Կոտրել սահմանափակումները»
Դուք ինքնատիպ մարդ եք, հակված եք երևակայության և ազատ մտածողության։ Ձեր կարծիքը հաճախ տարբերվում է ընդունվածից և երբեմն նույնիսկ հակասում է դրան։ Բաց եք նորի հանդեպ, չեք սիրում պահպանողականություն և պատրաստ եք փորձարկումների՝ սեփական կարծիքը ձևավորելու համար։ Ձեր անկանխատեսելիությունն ու բնական հմայքը մարդկանց գրավում են առաջին իսկ հայացքից։
Չորրորդ նախշ — «Հարմարավետության սիրահար»
Դուք այն մարդն եք, ում համար առաջնային են ներքին հանգստությունն ու ներդաշնակությունը։ Ձեզ համար կարևոր է հավասարակշռությունը, հարմարավետ միջավայրը, մաքրությունն ու կարգը։ Ունեք զարգացած ինտուիցիա, լավ եք հասկանում մարդկանց և արագ զգում անկեղծության պակասը։ Կարողանում եք լսել և հասկանալ մյուսներին առանց ավելորդ խոսքերի։ Չեք սիրում կոնֆլիկտներ և կարողանում եք նրբորեն խուսափել դրանցից։ Ձեր շրջապատում մարդիկ իրենց հանգիստ ու հարմարավետ են զգում։
Նյութը թարգմանության պատրաստեց MediaTime.am-ը



No Comment! Be the first one.