ՀՐԱՏԱՊ
Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է
Որ հյուրանոցներն են ընտրել ԵՄ գագաթաժողովին ժամանած եվրոպացի առաջնորդները
Ընտրիր նախշը և տես՝ ինչ է թաքնված քո ներսում (թեստ)
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է
03.05.2026
Որ հյուրանոցներն են ընտրել ԵՄ գագաթաժողովին ժամանած եվրոպացի առաջնորդները
03.05.2026
Ընտրիր նախշը և տես՝ ինչ է թաքնված քո ներսում (թեստ)
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԼրահոսԿարևորՀայաստանՀասարակություն

Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր

admin
02.05.2026 2 Min Read
39 0

Որպես կանոն վարորդների կատարած իրավախախտումների համար կիրառվում են տուգանքներ և տուգանային միավորներ։ Սակայն շատերը չգիտեն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է վեց կոնկրետ խախտումներ, որոնց համար հանվում է 2 տուգանային միավոր։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է հետևյալ խախտումները՝

Խախտումները և տուգանքները

1. Հաշվառման համարանիշի նիշը փակելը.

Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 25,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։

2. Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը.

Օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 25,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։

3. Արագությունը 11-30 կմ/ժ գերազանցելը.

Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։

4. Վթարային իրադրություն առաջացնելը.

Օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։

5. Ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային սարքավորումներ տեղադրելը.

Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ տրանսպորտային միջոցներում ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։

6. Զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցը մեկ համարանիշով վարելը.

Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։

Ուշադրություն. վարորդական վկայական ունեցող անձը տարեկան ունի 13 տուգանային միավոր։ Վերը նշված վեց խախտումներից յուրաքանչյուրը հանում է 2 միավոր։

Հիշեք՝ տուգանքների հաշվարկման հիմքում ընկած է 1,000 դրամի հաշվարկման միավորը,- տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Share Article

admin

Previous Post

Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել

Next Post

Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am