Շիրակի մարզում՝ շենքի բնակարաններից մեկում, հր դեհ է բռ կվել

Այսօր՝ օգոստոսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 15-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։ Պարեկները ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև փրկարարների հետ տարհանել են մի քանի բնակչի։ Պարզվել է որ հրդեհը բռնկվել է թիվ 15 փողոցի 2-րդ տան 2-րդ հարկի բնակարանում։

421 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն