Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 3-ին, 57 տարեկանում հանկարծամահ է եղել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գևորգ Պետրոսի Ազարյանը՝ լավ բժիշկ, լավ մարդ, լավ ընկեր։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Ողջ կյանքում նա իր գործի նվիրյալն էր, ով փրկել է բազմաթիվ կյանքեր:
Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին ու կոլեգաներին և կիսում այս խորը վիշտը:
Ննջիր խաղաղությամբ, մեր լավ ընկեր»,-նշվում է հայտարարության մեջ։
807 Views