Մայիսի 5-ին, որ հաստատությունները կաշխատեն հեռավար. ԿԳՄՍՆ-ը հայտնում է
Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։
Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։



No Comment! Be the first one.