Ամեն ինչ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մասին

Սուրբ Հովհաննես), Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։ Գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր և սաստիկ քամիներ։ Մատուռը գրանցված է Ծաղկաբեր գյուղի մշակութային անշարժ հուշարձանների ցանկում։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, գյուղերից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի)։

 

37 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն