ՀՐԱՏԱՊ
Գրիշա Ասատրյանը շքեղ հարսանիքից կադրեր է հրապարակել
Անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում. ինչպիսին է եղանակը՝ առաջիկա օրերին
Մեքենան 30 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է ճանապարհին. ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Գրիշա Ասատրյանը շքեղ հարսանիքից կադրեր է հրապարակել
01.05.2026
Անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում. ինչպիսին է եղանակը՝ առաջիկա օրերին
01.05.2026
Մեքենան 30 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է ճանապարհին. ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԿարևորՀայաստան

Մեքենան 30 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է ճանապարհին. ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է

admin
01.05.2026 One Min Read
9 0

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհահատվածում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՊԾ Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ են գործել Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Պարզվել է, որ «Hyundai Fit» մակնիշի ավտոմեքենան Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20-30 մ բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին։

Վթարի հետևանքով 38-ամյա Ալմարա Ա․-ն, 12-ամյա Նարեկ Թ․-ն, 3-ամյա Սերգո Թ․-ն և 14-ամյա Նարե Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Share Article

admin

Previous Post

Ե՞րբ և ինչպե՞ս կարող եք ստանալ ձեր կենսաթոշակային կուտակումները

Next Post

Անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում. ինչպիսին է եղանակը՝ առաջիկա օրերին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am