ՀՐԱՏԱՊ
Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ»
Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ»
01.05.2026
Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
01.05.2026
Մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԳլխավորԼրահոսԿարևորՀայաստան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը և տուրքերը վճարող բոլոր մարդկանց․ Փաշինյան

admin
01.05.2026 2 Min Read
28 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել․

«Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Աշխատանքի օրը, եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։

Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, եւ թե՛  Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։

Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է եւ համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։

Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի։ Բայց նաեւ պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածնիրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաեւ վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել եւս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը՝ աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։

Այս խոսույթն ամենեւին չի նշանակում մարդու արդեն իսկ ունեցած հմտությունների թերագնահատում, պարզապես չկա մարդ, որ գիտի ամեն ինչ, իսկ նոր իմացությունը, հմտությունն ու կարողությունը մարդուն դարձնում են ավելի մրցունակ։

Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներ,

Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե՛  կրթության, թե՛  աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛  ապրելու  համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։

Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։

Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով։

Կեցցե՛ աշխատանքը, կեցցե՛ կրթությունը։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Share Article

admin

Previous Post

Զեբրը հայտնվել է Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)

Next Post

Մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am