Արդբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից. «Ազատության» բացառիկ կադրերը
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի պատվիրակությունն Աղվերանի հյուրանոցներից մեկում էր: Տարածքը հսկվում էր, հանդիպումն էլ փակ էր լրագրողների համար:
Ավելի ուշ տասից ավելի ավտոմեքենա դուրս եկավ հյուրանոցի տարածքից: Մեքենաների մեծ մասը պետական համարանիշներով էր: Միայն Սամվել Ալեքանյանի հետ կապվող մեքենան էր մասնավոր:
Ըստ թռիչքներին հետևող Flightradar24 կայքի՝ արդրբեջանական օդանավը Բաքու է վերադառնալու այսօր ժամը 17։00-ին:
Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են ադրբեջանական Գաբալայում անցած նոյեմբերին, հենց այդ ժամանակ էլ պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում:



No Comment! Be the first one.