ՀՐԱՏԱՊ
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
Երկնքից Հանրապետության հրապարակում աղավնիների պար էր (տեսանյութ)
Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է (տեսանյութ)
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30.04.2026
Երկնքից Հանրապետության հրապարակում աղավնիների պար էր (տեսանյութ)
30.04.2026
Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է (տեսանյութ)
29.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Երեխայից ազшտվելու հարցի շուրջ համшձшյնության է եկել մոր հետ

admin
01.01.2025 2 Min Read
1 0
https://youtu.be/01hWAC47A2k

 

Աիդա Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ արտամուսնական սեռական հարաբերության արդյունքում հղիանալով նախաքննության ընթացքում չպարզված անձից, թաքցրել է հղիությունը ծնողներից, սակայն, արդեն հղիության 39-րդ շաբաթում, ունենալով ցավեր, 2024 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, այդ մասին պատմել է մորը, որից հետո մոր հետ դիմել է բժշկական կենտրոն և նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ծննդաբերել աղջիկ երեխա:

Այնուհետև, իր հղիության և ծննդաբերության փաստը հորից թաքցնելու նպատակով, երեխայից ազատվելու հարցի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել մոր հետ, ապա 2024 թվականի մայիսի 8-ին, կենտրոնից դուրս գրվելուց հետո, մոր հետ մեկնել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, ինքը հետևել է, որպեսզի այգեպանը չնկատի իրենց, իսկ մայրը կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված նորածին երեխային տարել և դրել է եկեղեցու բակում, որից հետո միասին հեռացել են՝ նորածին երեխային թողնելով վտանգի մեջ՝ ունենալով անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց տալու իրական հնարավորություն:

Մեղադրանք է առաջադրվել նաև Աիդա Գ․-ի մորը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել օգոստոսի 23-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանին։

Մորը և աղջկան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Այն է Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել, կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե պարտավոր չի եղել հոգ տանել նրա մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր վիճակի մեջ, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Գործն անավարտ է, գտնվում է նախաքննության փուլում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դեպքի վերաբերյալ Iravaban.net-ի պատրաստած տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Share Article

admin

Previous Post

Հունվարի 10-ից եղшնակը կտրուկ կփпխվի. Գագիկ Սուրենյան

Next Post

Մարիամ Փաշինյանի ամшնորյա լուսшնկարները

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!