Wildberries-ը գործարկել է «Хочу скидку» («Ուզում եմ զեղչ») նոր գործառույթը, որի միջոցով գնորդները կարող են անմիջապես ապրանքի էջից վաճառողին առաջարկել իրենց ցանկալի զեղչի չափը։Գնորդը կարող է պահանջել 1%-ից մինչև 35% զեղչ, սակայն վերջնական որոշումը վաճառողինն է։ Վաճառողը կարող է հարցումները հաստատել կամ մերժել ձեռքով, ինչպես նաև նախապես սահմանել առավելագույն զեղչ, որի դեպքում համակարգը հարցումը կհաստատի ավտոմատ։Հաստատման դեպքում գնորդը կստանա անհատական պրոմոկոդ, որը կգործի 24 ժամ։ Նոր հնարավորությունը հասանելի կլինի միայն այն ապրանքների համար, որոնց վաճառողները միացրել են համապատասխան գործառույթը։ Սկզբնական փուլում այն հասանելի կլինի Ռուսաստանում գործող վաճառողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


