ՀՐԱՏԱՊ
Երկնքից Հանրապետության հրապարակում աղավնիների պար էր (տեսանյութ)
Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է (տեսանյութ)
Մոսկվան էլ պատրաստվում է մայիսի 9-ի շքերթին՝ առանց ռազմական տեխնիկայի
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Երկնքից Հանրապետության հրապարակում աղավնիների պար էր (տեսանյութ)
30.04.2026
Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է (տեսանյութ)
29.04.2026
Մոսկվան էլ պատրաստվում է մայիսի 9-ի շքերթին՝ առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Աշխարհ

2025-ի հունվարի 1-ի առավոտից դադարեցվել է ՌԴ-ից Ուկրաինայի տարшծքով դեպի Եվրոպա գшզի տարшնցումը. «Գազպրոմ»

admin
01.01.2025 One Min Read
1 0

 

Ռուսական «Գազպրոմ» գազարդյունաբերական ընկերությունը դադարեցրել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը, հայտնում է ընկերությունը Telegram-ի իր ալիքում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից ռուսական գազի մատակարարումը՝ Ուկրաինայի տարածքով դրա տարանցման համար չի իրականացվում», – ասվում է հրապարակման մեջ:

Ընկերությունից հիշեցրել են, որ 2025-ի հունվարի 1-ին ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ին «Գազպրոմ» ՓԲԸ-ի և «Ուկրաինայի Նավթոգազ» ՓԲԸ-ի միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը. այն հնարավորություն էր տալիս Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխադրումը կազմակերպել:

Ուկրաինական կողմը հրաժարվել է երկարաձգել համաձայնագրի ժամկետը, ուստի «Գազպրոմ»-ը 2025 թվականի հունվարի 1-ից զրկվել է Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից:

Անցյալ տարի «Գազպրոմ»-ն այս ճանապարհով մատակարարել է մոտ 15 միլիարդ խորանարդ մետր վառելիք, որը կազմել է Եվրամիության ընդհանուր սպառման 4,5 տոկոսը։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր տարանցման համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը նույնիսկ երրորդ երկրների կողմից գնումների համար։

Այժմ եվրոպացիների համար ռուսական խողովակաշարային գազի միակ աղբյուրը մնում է «Բալկանյան հոսք»-ը, որը վառելիք է ստանում «Թուրքական հոսք»-ից։ Ամեն տարի այն մատակարարում է մոտավորապես 14-15 միլիարդ խորանարդ մետր գազ Ռումինիա, Հունաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա և Հունգարիա:

Share Article

admin

Previous Post

Հունվարի 2-ի աստղшգուշակ․․․Երկվորյակներ՝ նոր տարով անսպшսելի, բայց և շատ գայթակղիչ առաջшրկներ կստшնաք

Next Post

Դшնшկահшրություններ՝ Լոռու մարզում. վիրшվորներից մեկը Արջուտի վարչшկան ղեկավարն է

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!