Ող բերգ ական լուր՝ Տավուշից

Տավուշի մարզում` Այրում կայարանի մոտ գտնվող տներից մեկում, հրդեհ է բռնկվել, որը մարելուց հետո հրշեջները 83-ամյա քաղաքացու դ ի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 16:24-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում կայարանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։28-ին, մարվել՝ 19:27-ին: Տան ներսում հայտնաբերվել է Լ․ Դ․-ի (ծնված 1941թ.) դ ին:
«Երևանի ՀԷԿ»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները կվերացվեն մինչև օգոստոսի 10–ը. ՀԷՑ

37 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն