Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Ճակատեն և հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Նա նշել է, որ գյուղ գալու ճանապարհին մտածում էր՝ ինչպես անեն, որ այն զարգանա․ «Այստեղ պետք է հազարավոր տուրիստներ գան»։
Վարչապետի խոսքով՝ առամց խաղաղությունը զարգացումը հնարավոր չի լինի։ Բնակիչները գործադիրի ղեկավարին հայտնեցին, որ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Ճակատենում մշտական 35 տուն կա, որտեղ մարդիկ ապրում են, ընդհանուր առմամբ շուրջ 140 տուն կա։
Գյուղացիներից մեկը հայտնեց, որ արոտավայրերը շատ են, սակայն կենդանիներն անցնում են սահմանն ու հետ չեն գալիս, մարդիկ ստիպված դրանց թիվը կրճատում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
779 Views