Հայոց ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը․ Վարդևանյան

Հայոց ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվել է, բայց արդարությունը անմեղ զոհերի համար չի վերականգնվել։ Ցեղասպանությանը հաջորդած ժամանակահատվածում մեր ուժեղ ազգի վարքագիծը, միասնականությունը, վճռականությունը և ապագայի հույսը պետք է օրինակ ծառայի, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում չի կարելի կոտրվել և թույլ լինել: Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է: Այս մասին հայտարարել  է Արամ Վարդևանյանը։

«Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հարգելու, նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է, որ իրական խաղաղության, դիվանագիտական հարաբերությունների պայմաններում այս հարցը երբեք չստորադասվի: Հայաստանի անկախության հռչակագիրը պատգամել է, որ Հայաստանը պետք է սատար է կանգնի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, իսկ պատգամները պարտադիր կատարման ենթակա են բոլորի համար»։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել