2024 թվականին Ռուսաստանը մի քանի օրենք է ընդունել, որոնք խստացնում են միգրացիոն քաղաքականությունը։ Դրանցից մեկը Ռուսաստանում առանց օրինական հիմքերի մնացած օտարերկրյա քաղաքացիների համար վերահսկվող անձանց ռեգիստրի միջոցով միգրանտներին գրանցելու մեխանիզմ է ներկայացնում։ Այդպիսի անձանց մասին տվյալները գրանցվում են ապօրինի սահմանը հատելու, վիզայի կամ կացության թույլտվության չեղարկման օրվանից։
2025 թվականի փետրվարի 5-ից երկրում կներդրվի արտաքսման միգրացիոն ռեժիմ։ ՌԴ ներքին գործերի նախարարությունն իրավունք կունենա միգրանտներին արտաքսել՝ առանց դատարանի որոշման։
Աշնանը Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի քանի օրենքներ, որոնք անօրինական միգրացիայի կազմակերպումը դասում են որպես առանձնապես ծանր հանցագործություն։ Օրենքի խախտումը ենթադրում է փողի, թանկարժեք իրերի և գույքի բռնագրավում։