Սպիտակցի Հայկո, Անի Քոչար, Հասմիկ Խոջյան…Լուրջ վնասվածք` շտապօգնության կանչով… Ինչպես են հայ հայտնիները նշել Վարդավառի տոնը

starnews.am-ը գրում է. Երեկ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը․ այն հայ եկեղեցու 5 տաղավար տոներից երրորդն է:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Հայ հայտնիներից շատերն ակտիվ մասնակցություն են ունեցել այս սիրելի տոնին:

Անգամ լրագրող Անի Քոչարի մի քանի ամսական դուստրը`Մարիան է «մասնակցել» ու ջրվել:

 

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը տոնը նշել է մայրիկի ու դստեր հետ`լողավազաններից մեկում: Այս ակնթարթները ամենաթանկն է համարել դերասանուհին:

Դերասան Գևորգ Մկրտչյանը փորձել է փախչել ջրվելուց, սակայն`ինչպես երևում է, նրա մոտ չի ստացվել:

Երգիչ Սպիտակցի Հայկոն իր տան բակում ինքն իրեն է զովացրել`մտնելով լողավազան:

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանը իր մեծ բարեկամության հետ է նշել տոնը:

Նշենք, որ մեծ սկտիվություն էին ծավալում նաև բլոգերները, որոնցից, օրինակ`Նինա Տիտանյանը, վնասվածք էր ստացել: Բլոգերին հրել էին ու գցել «Կարապի լիճ»-ը, ինչի արդյունքում վնասվել էր նրա ծունկը, օգնության էին հասել շտապ օգնություն աշխատողները:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը Վարդավառի տոնին եղել են արտերկրում:

45 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն