Մակրոնն այցելելու է Գյումրի․ Հայտնի է օրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Մեր տեղեկություններով՝ Մակրոնը այցի ընթացքում կայցելի նաև Գյումրի։

Թեև պաշտոնական հաստատում դեռ չկա, սակայն քաղաքում արդեն նկատվում են նախապատրաստական աշխատանքներ․ ակտիվ ասֆալտապատվում են փողոցները։

Սպասվում է, որ այցը կունենա ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային բաղադրիչ։

Մասնավորապես, նախատեսվում է, որ Մակրոնը կայցելի Շառլ Ազնավուրի հրապարակ՝ ծաղիկներ խոնարհելով Շառլ Ազնավուրի արձանի մոտ և հարգելով նրա հիշատակը՝ որպես հայ-ֆրանսիական մշակութային կապերի խորհրդանշական ընդգծում։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել