Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել. Գոհար Ղումաշյան

Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Երազում եմ, որ ոչ մի մայր ստիպված չլինի իր երեխային երկրից հանել, բանակում չծառայելու համար:

Երազում եմ, որ ոչ մի կին իր ամուսնուն չճանապարհի արտագնա աշխատանքի ու տարիներով սպասի:

Երազում եմ, որ հայ երիտասարդները չլքեն իրենց երկիրը գնահատված չլինելու պատճառով:

Ես պայքարում եմ իմ երեխաների Հայրենիքը ուժեղ ու խաղաղ պահելու համար: Եվ շարունակելու եմ պայքարել մինչև վերջ: Որքան էլ իշխանական պրոպագանդան մեզ համոզի, թե կինը պետք է տանը նստի ու լռի:

Որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք:

Իսկ դու՞ք ինչպիսի Հայաստանում եք երազում ապրել:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել