Կյանքից վաղաժամ հեռացել է Աննա Արսենյանը

Մեծ ցավով տեղեկացնում ենք «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպան Աննա Արսենյանի մահվան մասին։ Աննան հինգերորդ սերնդի մեր կարկառուն ներկայացուցիչներից էր,ով երեք տարի դասավանդել է Արցախի Կաղարծին համայնքում։ Նախորդ տարի Աննան միացավ մեր արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրին որպես համակարգող։

Ա ննայի վաղաժամ մահը մեծագույն կորուստ է մեր ողջ համայնքի համար։ Աննայի ներդրումը Հայաստանի և հատկապես Արցախի կրթական համակարգի զարգացման գործում անփոխարինելի ու անգնահատելի է։

It is with profound sorrow that we inform you of the passing of Anna Arsenyan, a distinguished Alumni-Ambassador of Teach For Armenia. Anna was an exceptional member of our fifth cohort, dedicated to teaching for three years in the Kaghartsin community of Artsakh. Last year, she took on a vital role as a coordinator in our emergency response efforts.

Anna’s untimely death is an immense loss for our entire community. Her invaluable and irreplaceable contributions to the development of the educational system in Armenia and especially in Artsakh will always be remembered.

2 300 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն