ԱՄՆ-ում ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ, որը մեղադրվում է այն բանում, որ ներխուժել է մի կնոջ տուն, մտել նրա մահճակալը, երբ նրա երեխան քնած էր կողքի սենյակում, հայտնում է FOX44-ը։
Խեսուս Լոպես Լորեդոն մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մտադրությամբ բնակարան ներխուժելու մեջ, ինչն առաջին աստիճանի հանցագործություն է:
Ձերբակալության արձանագրության մեջ ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան հաջորդ օրը՝ Տեխաս նահանգի Վակո քաղաքում:
Դեպքի վայր է կանչվել ոստիկանություն, որը հայտնել է, որ ժամը 07:00-ի սահմաններում տղամարդն առաջին անգամ փորձել է բացել տան մուտքի դուռը, սակայն այն կողպված տեսնելով, քայլել է դեպի տան կողքի մասը, տեղահանել պատուհանի օդորակիչը, որպեսզի մտնի ննջարան, որտեղ քնած էր կինը։
Գրավոր ցուցմունքներում ասվում է, որ նա մահճակալ է մտել և գրկել կնոջը՝ նրան զանազան հարցեր տալով՝ քանի տարեկան է, արդյոք նա միայնակ է և արդյոք երեխաները նրա հետ են:
Հաղորդվում է, որ կինը վախեցել է, կարողացել է վեր կենալ անկողնուց և տղամարդուն ասել, որ հեռանա իր տնից: Կինը ոստիկաններին պատմել է, որ տղամարդը , շարունակել է զրուցել իր հետ, սակայն նա դիմադրել է և ի վերջո դուրս հրել նրան դռնից:
Կողքի սենյակում քնած երեխային ստուգելուց հետո նա ոստիկանություն է կանչել։