Շարժման հայտարարությունը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հերթական հանդիպումը քաղաքացիների հետ տեղի կունենա հունիսի 27-ին, ժամը 20։00-ին Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցիների բակում։

Շարժման հայտարարության մեջ ասվում է․

«Սիրելինե´ր,

Հունիսի 27-ին, ժամը 20։00-ին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Ինչպես նախորդ հանդիպմանը տեղեկացրել էր Բագրատ Սրբազանը, այսուհետև Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ օրակարգերը։

Եկեք միասին կերտենք մեր ապագան։ Վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակ»։

Իրավաբան.net
935 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն