Մարտի 26-ից որպես անհետ կորած որոնվում էր Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ 43-ամյա Գրիգոր Հակոբյանը։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նրան հայտնաբերել են Մայիսյան գյուղում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արթիկ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Գրիգոր Հակոբյանը։