«Մենք այսօր ապրում ենք այնպիսի իրավիճակում, երբ լռելն ու անտարբեր լինելը հավասարազոր են ինքնակամ պարտության և ոչնչացման»,- գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը՝ շարունակելով.
«Այս պատասխանատու և վճռորոշ ժամանակաշրջանում գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։ Իմ այս քայլը թելադրված է բացառապես հայրենիքին ծառայելու և մեր պետականության հիմքերն ամրապնդելու անկեղծ մղումով։
Մեր վերածնունդը հնարավոր է միայն ազգային արժեքների՝ գլխավորապես Մայր Եկեղեցու և Հայոց Բանակի շուրջ համախմբվելով։ Սրանք այն արժեհամակարգային հենասյուներն են, որոնք պահել ու պահպանել են մեզ, և այսօր էլ պետք է դառնան մեր հզորացման հիմնաքարը։ Առանց հոգևոր արժեքների և առանց մարտունակ բանակի՝ մենք չենք կարող ունենալ արժանապատիվ ապագա։
Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Մարդ, ում գործունեությունը՝ եկեղեցաշինությունից մինչև տնտեսական հսկայածավալ ծրագրեր, ուղղված են միայն մեկ նպատակի՝ հայրենիքի հզորացմանը։ Սա պրագմատիկ, գործող և հայրենասեր մարդկանց միավորում է, որին ես միանում եմ մեծ վստահությամբ։
Սա պայքար է հանուն մեր տեսակի, հանուն մեր հավատքի և հանուն մեր զավակների անվտանգ ապագայի։
Փոփոխությունը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ, այլևս թույլ չենք լինելու։
Միասնական և ամուր կամքով՝ դեպի Ուժեղ Հայաստա՛ն՝ հավատով և վստահությամբ»։