Հունիսի 25-ի աստղագուշակ․․․Աղեղնավորներ՝ Պատրաստ եղեք անակնկալների

Հունիսի 25-ի աստղագուշակ․․․Աղեղնավորներ՝ Պատրաստ եղեք անակնկալների

Խոյ.

Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է: Դուք հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողութ յան հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները: Սակայն ժամանակի հետ դժվարանալու է մարդկանց հետ լեզու գտնելը, և դա իր ազդեցությունն է ունենալու բազմաթիվ գործերի զարգացման վրա:Տարածվում է մի այնպիսի տեղեկատվություն, որը դուք կնախնտրեիք թաքցնել` ինչ-որ մեկը ձգտում է ձեր պահարանից հանել այնտեղ թաքցված կմախքները: Չպլանավորած գնումները անհաջող կլինեն և շատ ժամանակ կխլեն:

Ցուլ.

Օրվա սկիզբը հնարավորություն կտա լուծել ինչ-որ պրոֆեսիոնալ խնդիրներ` օգտվելով ընկերական կապերից կամ դիմելով հին ծանոթ ներին: Մյուս կողմից էլ այդ նույն ժամանակահատվածը թույլ է տալիս ուղղորդել գործնական հարաբերությունները ոչ պաշտոնական հունով, օրինակ` սիրախաղ սկսել աշխատակցի հետ, կամ ընկերանալ ղեկավարի հետ: Էմոցիոնալ ֆոնը բարենպաստ է, անհաջողությ ուններն ու դժվարությունները ձեզ փակուղու մեջ չեն դնում:Դրան հակառակ` օրվա երկրորդ կեսը կապված է տհաճ հուշերի, կատա րած սխալները վերլուծելու, ինչպես նաև անցյալին վերադառնալու զուր ջանքերի հետ:

Երկվորյակներ.

Օրը ձեզ գլխապտույտ հաջողություններ չի խոստանում, սակայն ընդհանուր առմամբ բավական հաջող է դասավորվում: Եթե գործին ձեռնամուխ լինեք խանդավառությամբ, ապա շանս կա հասնել դրական լուրջ արդյունքների: Այն, ինչը ձեզ մոտ առանձնակի հետաքրքր ություն չի առաջացնում, կարելի է ինչ-որ կերպ հասցնել ավարտին, սակայն ավելին չի էլ պահանջվում:Բարենպաստ օր է ուղևորությու նների համար, այդ թվում և`դեպի արտերկիր: Ցանկալի է ճանապարհորդել ընկերների և ազգականների հետ` այդ դեպքում ձանձրանա լու առիթ չեք ունենա: Նոր ծանոթությունը հաճելի սիրավեպի սկիզբ կդնի:

Խեցգետին.

Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ, դուք կորցնում եք ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ջղագրգիռ եք ամեն մի մանրուքից: Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները  մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից` նման մոտեցումը բավական խոհեմ է:Այսօր կարելի է նոր գործեր ձեռնարկել, եթե դուք գոնե ընդհանուր պատկերացում ունեք այն բանի մասին, թե ինչպես պիտի դրանք արվեն: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, եթե դրանք նախապես պլանավորված և լավ կազմակերպված չեն:

Առյուծ.

Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ և կոնստրուկտիվ տրամադրվել: Լավ են անցնում գործնական բանակցությունները, ձեզ արագորեն հաջողվում է ճիշտ տոնայնություն վերցնել: Ձեր շահերը դուք պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներ ին:Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, իսկ կարելի  է և ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապ ատում: Օրը հարմար չէ դեսպանատներ և կոնսուլություններ այցելելու համար:

Կույս.

Դուք այսօր շատ անելիք ունեք և որքան ավելի շուտ սկսեք գործերը, այնքան ավելի կշահեք: Շատ ժամանակ կխլեն գործնական բանակ ցությունները և խորհրդակցությունները, ձեզ կհաջողվի շրջապատին համոզել ձեր ճշմարտացիությունը, սակայն շուտով, ավաղ, դուք ինքներդ կսկսեք դրանում կասկածներ ունենալ: Բարեբախտաբար, ձեր կողքը կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կոգեշնչեն նոր սխրանք ների:Այսօր դուք շատ հմայիչ եք, և ձեր ուշադրությունը գրավել ձգտում են հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ: Դուք հատ կապես մեծ բերկրանք կզգաք կրտսեր սերնդի ազգականների հետ շփումներից:

Կշեռք.

Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել առա ջընթացի ձեռնարկած գրեթե բոլոր գործերում, այլև` լուծել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ էին առաջացնում պրոֆեսի ոնալ կարիերայի ձեր ճանապարհին: Դուք ազդեցիկ մարդկանց հովանավորության կարիքը չեք զգում, չեք փնտրում այն, սակայն դրա հետ մեկտեղ էլ զգում եք, որ ձեր գաղափարները աշխարհի ուժեղների սրտով են: Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերվում են երկարաժամկետ համագործացությանը:

Կարիճ.

Հաջող օր է ֆինանսական առումով, դրամական մուտքերը շատ զգալի կլինեն, իսկ կնքված գործարքներն անպայման եկամուտ կբեր են: Բարդ են ձևավորվում գործընկերների հետ հարաբերությունները, ստեղծվում է անառողջ մրցակցություն, նշանի որոշ ներկայացու ցիչներ դառնում են խարդավանքների զոհ: Մարդը, ով երկար ժամանակ ձեզ աջակցում էր, կկանգնի ձեր հակառակորդների կողմը: Սակայն դրանից դուք առանձնապես չեք հուսահատվի, քանի որ վստահ եք, որ միայնակ էլ կկարողանաք հաջողության հասնել: Ձեր ուղղագծության, կտրուկ արտահայտվելու հակվածության պատճառով դուք վտանգում եք վեճի մտնել հին ընկերներից մեկի հետ:

Աղեղնավոր.

Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացու ցիչներ նոր հնարավորություններ են տեսնում և հասկանում, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել: Նրանք զարմացնում են շրջապատ ին իրենց մտածողության պարադոքսալ ճշգրտությամբ:Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար` դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:

Այծեղջյուր.

Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությ ունները պետք կլինի մանրազնին ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում:Օրը հարմար չէ բարդ պրո ֆեսիոնալ խնդիրների լուծման համար: Ավելի շուտ, փորձելով պարզաբանել իրավիճակը, դուք էլ’ ավելի կխճճվեք: Այլ կերպ է անձնակ ան բնույթի խնդիրների հետ կապված` դրանք դուք համեմատաբար հեշտ եք հարթում:

Ջրհոս.

Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես` երբ խոսքը գնում է մի ինչ-որ կարևոր բանի մասին: Այժմ կարևոր է զգուշությունը, և այն արժե դրսևորել ցանկացած շատ թե քիչ բարդ իրավիճակում: Հնարավոր են խնդիրներ երիտասարդ ների հետ շփումներում:Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Չարժե քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ներդրում ների, ինչպես նաև ձեր նախագծերի ֆինանսավորման հետ:

Ձկներ.

Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը` նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել: Որքան էլ որ զարմանալի է, անգամ այդ ձևով դուք կարող եք հաջողության հասնել, թեպետ` ոչ միանգամից:Շփումներում կարևոր է շրջահայ աց լինել` դուք հակված եք ձեր կողմ գրավել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն վստահության: Չեն բացառված ֆինանսական զգալի կորուստները: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես` այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում:

 

Հունիսի 25-ի աստղագուշակ․․․Աղեղնավորներ՝ Պատրաստ եղեք անակնկալների

135 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն