Անհավանական է. Ասեցի` տիկին Մնացականյան, կսպասեմ Ձեր զանգին ու … ինչ է պատմում Ռաֆայել Երանոսյանը

Այս պահին մարդիկ, երկրպագուները, հարազատներն ու կոլեգաները եկել են իրենց վերջին հրաժեշտը տալու ՀՀ վաստակավոր արտիստուհի, սիրված դերասանուհի Լալա Մնացականյանին:

Այստեղ էր նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Տիկին Մնացականյանին ճանաչում եմ փոքրուց, բախտա վիճակվել նրա հետ աշխատել ներկայացման շրջանակում, շրջագայել: Շատ լավ հիշողություններ ունեմ, այնպիսի հրաշալի օրեր եմ անցկացրել տիկին Մնացականյանի հետ: Միայն լավը կարող եմ նրա մասին ասել, տխուր է վատ է, կոտրվեց կյանք: Ցավոք նրա հետ շփվել եմ ամիսներ առաջ, որ հյուր հրավիրեմ իմ հաղորդմանը, ասեց, որ ներկայացման է պատրաստվում եւ խառն է: Ասեցի`կսպասեմ Ձեր զանգին, ու լսեցի էս լուրը: Տիկին մնացականյանը միշտ ուրախ մարդ էր, նրան պետք է հիշել շատ պոզիտիվ, շատ դրական, ինքը կենսուրախ մարդ էր: Ես համոզված եմ, որ ինքը իր հետ տարավ շատ լավ հիշողություններ հագեցած կյանքից,մենք ենք տխուր:Ես ցավակցում եմ բոլորիս, հայ ազգիս, որովհետեւ սա ծանր կորուստ էր, նա գույն էր, մանկություն էր եւ պատմություն; Մենք կորցրեցինք շատ հզոր ու դրական էներգետիկ աշխարհ»,- նշեց դերասանը:

355 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն