Տեսեք ովքեր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք. Սա շատ կարևոր է իմանալ

 

 

Մասնակի կենսաթոշակ նշանակվում է` 1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է, 2) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է, 3) 1-ին և 2-րդ կետերում

 

 

 

սահմանված կարգով նշված այն անձանց, ովքեր մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), և լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից:

 

https://www.facebook.com/share/p/18aH2hPzMP/

 

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել