«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը: Iravaban.net-ը հայտնում է՝ ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը (երեքշաբթի), հունվարի 1-ը (չորեքշաբթի), 2-ը (հինգշաբթի) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնությունը, օրը՝ երկուշաբթի)
Այսպիսով, քաղաքացիները Ամանորին և Սուրբ Ծնունդին տանը կլինեն 4 օր։ Բացի այդ, հունվարի 28-ին (երեքշաբթի) նշվում է Բանակի օրը, որը ոչ աշխատանքային օր է: Եկեղեցական տոներ Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ. Պատարագը կնշվի հունվարի 5-ին։