Աշխшտավարձերը կբшրձրանան

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն: Գալիք տարի նախանշված ծրագրերի հիմքում տարածքային համաչափ և կայուն զարգացումն է, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովումն ու քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

2025թ. Երևանում կյանքի կկոչվեն կարևոր մի շարք նախագծեր. 1.    կմեկնարկի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը, 2.    ձեռք կբերի ևս 15 նոր տրոլեյբուս, 3.    կբարեկարգվի 107 բակային տարածք, 4.    կբարեկարգվեն Աղի լճի, Ֆիզիկայի բանավանի տարածքները, Պարույր Սևակի անվան այգին ու Հակոբ Պարոնյանի անվան պուրակը, 5.    կշարունակվի Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգումը, 6.    Նուբարաշենի խճուղու հյուսիս-արևելյան հատվածում կստեղծվի անտառապաշտպանիչ գոտի, 7.    էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգի 17 մանկապարտեզ՝ բակային տարածքներով, 47-ում կիրականացվեն հորիզոնական միջոցառումներ,   8.    30%-ով կբարձրացվի համայնքային մշակութային ու մարզական կառույցների, 15%-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը: Ծավալուն աշխատանքներ կիրականացվեն նաև ճանապարհների նորոգման, ենթակառուցվածքների արդիականացման և մի շարք այլ բնագավառներում: Ըստ հատկացումների 2025թ. նախանշված ծրագրերը՝ հղմամբ:

*** «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվի 9 անուն 19 երաժշտական գործիք՝ վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր ինը հազար դրամ արժողությամբ: Պատանի երաժիշտներին կհանձնվեն աշխարհում գործող բարձրակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կողմից գործածվող թանկարժեք երաժշտական գործիքներ, որոնք կարևոր դեր կունենան ինչպես նվագախմբի կատարողական որակի բարձրացման, նոր և բարձրորակ երաժշտական գործիքներով համերգային ծրագրերի իրագործման, այնպես էլ Հայաստանում դասական երաժշտարվեստի զարգացման ու արտադպրոցական ուսուցման ոլորտի շահառուների սոցիալական բեռի թեթևացման գործընթացներում:

*** Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են Երևանում տեղական տուրքերի և վճարների 2025թ. դրույքաչափերը:  Միևնույն ժամանակ տեղական որոշ տուրքերի և վճարների համար ավագանին սահմանել է նաև  արտոնություններ:

*** Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ: Մասնավորապես, հաշվի են առնվելու մեքենայի շահագործման տարեթիվը, նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու, վարորդի բուժզննում անցած լինելը, ինչպես նաև մեքենայի հիբրիդային կամ  էլեկտրական շարժիչով աշխատելու հանգամանքը: Հավաստագրմամբ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բարելավել տաքսի ծառայության որակը: Հավաստագրումը կրում է բացառապես կամավոր բնույթ, ի դեպ, հերթական նիստերից մեկում ավագանու քննարկմանը կներկայացվի նաև հավաստագրում անցած վարորդների համար որոշակի արտոնություններ սահմանելու նախագիծը:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B7%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?fbclid=IwY2xjawHb1otleHRuA2FlbQIxMQABHRPFmkHZDbV-KLkNOCmEyDFhqMqGpJ4df0PdtBp7pmlWxSTyT02rcLk3yw_aem_9zgYiGx6y2uqJkRCBzjcEw

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել