Վթ արի է ենթարկվել Վայքի փոխքաղաքապետը. կան վի րավո րներ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում Ելփին գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը Հայկ Ավագյանն է, ով Վայքի քաղաքապետի տեղակալն է:

682 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն