Երևանում բա խվել են Audi-ն ու Ваз 2101-ը. ծնողները հիվանդանոցում մա հացել են. Տեսանյութ

Ժամը 09:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում՝ Րաֆու անվան դպրոցի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վարդան Ա.-ի վարած Audi մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Լևոն Խ.-ի վարած Ваз 2101 մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդը, նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, 62-ամյա Աննա Խ․-ն ու 66-ամյա Կամո Խ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Աննա Խ.-ն՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Կամո և Լևոն Խ․-երը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Մանրամասները՝ https://shamshyan.com/hy/article/2023…

2 739 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն