Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց՝ եկամտային հարկի փոխհատուցման միջոցով։Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։
Ծրագրի նպատակը և մասնակիցները
Ծրագրի նպատակն է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց մրցունակության բարձրացումը և կայուն զբաղվածության ապահովումը։Ծրագրում կարող են ընդգրկվել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանփակում ունեցող անձինք և 63-ից բարձր տարիք ունեցող այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով, վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ։Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի այն գործատուներին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կկնքեն իրենց պահանջներին համապատասխանող աշխատանք փնտրող անձի հետ։
Աջակցության չափը և տրամադրման կարգը
Ծրագրի շրջանակում գործատուին կտրամադրվի աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի փոխհատուցում՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազար դրամը, և աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50 հազար դրամը, միաժամանակ տրամադրելով նաև 1-3-րդ ամիսների համար շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազար դրամը։
Աշխատանքի ընդունված անձի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում գործատուին կտրամադրվի նաև միանվագ աջակցություն՝ 100 հազար դրամի չափով։
Այսպիսով, գործատուն մեկ աշխատողի համար 6 ամսվա հաշվարկով կկարող է ստանալ 300 հազար դրամ, իսկ 12 ամիս աշխատանքային հարաբերությունները շարունակվելու դեպքում՝ ընդհանուր մինչև 400 հազար դրամ աջակցությունՄիասնական սոցիալական ծառայությունը փոխհատուցման գումարը կփոխանցի գործատուի բանկային հաշվեհամարին եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, իսկ միանվագ աջակցության գումարը՝ մինչև աշխատանքային պայմանագրի գործողության 12 ամիսը լրանալուն հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը։
Ծրագրին մասնակցելու կարգը
Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում և կատարած լինի համապատասխան նշում՝ ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Աշխատանք փնտրողը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության, անձի ֆունկցիոնալության գնահատման «E-Disability» տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվության հետ և ծրագրի չափանիշներին համապատասխանելու դեպքում անձի օգտահաշվում պահպանվում է կատարված նշումը։
Թափուր աշխատատեղ ունեցող գործատուն հարթակում նշում է կատարում ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում։ Դիմումում գործատուն նշում է թափուր հաստիքի անվանումը, աշխատանքի վայրըաշխատավարձի չափը, աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման, հմտությունների և կարողությունների պահանջները։
Գործատուի դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի մասնագետին։ Դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի մասնագետի կողմից այն հաստատվելու դեպքում հարթակն ինքնաշխատ եղանակով համադրում է գործատուի պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը։
Գործատուի դիմումը հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին և այդ մասին տեղեկացնում տարածքային կենտրոնի մասնագետինՏեղեկացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է գործատուին աջակցություն տրամադրելու մասին եռակողմ պայմանագիր։ Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով աշխատանքային պայմանագիր։
Ծրագրին մասնակցության համար աշխատանք փնտրողը և գործատուն կարող են դիմել տարածքային կենտրոն նաև առձեռն եղանակով՝ հարթակի միջոցով գործընթացների իրականացման անհնարինության դեպքում։
Մոնիթորինգ և վերահսկողությունՏարածքային կենտրոնի մասնագետը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների համար աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափի վերաբերյալ, որն էլ հիմք է հանդիսանում գործատուին ծրագրով նախատեսված աջակցության տրամադրման համար։
Տարածքային կենտրոնն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն։ Միասնական սոցիալական ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ֆինանսավորումը
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից։
Առաջարկվում է ծրագիրը 2026 թվականին իրականացնել 200 շահառուի զբաղվածության ապահովման համար, որի դեպքում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից կպահանջվի շուրջ 80 միլիոն դրամ գումար։ Մասնավորապես, գործատուին տրամադրվող եկամտային հարկի փոխհատուցման չափը մեկ անձի համար 6 ամսվա հաշվարկով կկազմի 300 հազար դրամ, իսկ 12 ամիսրց ԻրավաբանինԲլոգ
Կարծիք
Ստուգիր գիտելիքներդ
Խճանկար
Հայտարարություններ
Աշխատանք
Դասընթացներ
Տեղեկագիր
Բաժիններ
Մինչև 400 հազար դրամ աջակցություն գործատուներին՝ հաշմանդամություն ունեցողներին և 63 տարեկանից բարձր անձանց աշխատանքի ընդունման համար. նոր ծրագիր
2026-03-20 / 23 38 |
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց՝ եկամտային հարկի փոխհատուցման միջոցով։
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։
Ծրագրի նպատակը և մասնակիցները
Ծրագրի նպատակն է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց մրցունակության բարձրացումը և կայուն զբաղվածության ապահովումը։
Ծրագրում կարող են ընդգրկվել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանփակում ունեցող անձինք և 63-ից բարձր տարիք ունեցող այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով, վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ։
Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի այն գործատուներին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կկնքեն իրենց պահանջներին համապատասխանող աշխատանք փնտրող անձի հետ։
Աջակցության չափը և տրամադրման կարգը
Ծրագրի շրջանակում գործատուին կտրամադրվի աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի փոխհատուցում՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազար դրամը, և աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50 հազար դրամը, միաժամանակ տրամադրելով նաև 1-3-րդ ամիսների համար շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազար դրամը։
Աշխատանքի ընդունված անձի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում գործատուին կտրամադրվի նաև միանվագ աջակցություն՝ 100 հազար դրամի չափով։
Այսպիսով, գործատուն մեկ աշխատողի համար 6 ամսվա հաշվարկով կկարող է ստանալ 300 հազար դրամ, իսկ 12 ամիս աշխատանքային հարաբերությունները շարունակվելու դեպքում՝ ընդհանուր մինչև 400 հազար դրամ աջակցություն։
Միասնական սոցիալական ծառայությունը փոխհատուցման գումարը կփոխանցի գործատուի բանկային հաշվեհամարին եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, իսկ միանվագ աջակցության գումարը՝ մինչև աշխատանքային պայմանագրի գործողության 12 ամիսը լրանալուն հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը։
Ծրագրին մասնակցելու կարգը
Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում և կատարած լինի համապատասխան նշում՝ ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Աշխատանք փնտրողը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության, անձի ֆունկցիոնալության գնահատման «E-Disability» տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվության հետ և ծրագրի չափանիշներին համապատասխանելու դեպքում անձի օգտահաշվում պահպանվում է կատարված նշումը։
Թափուր աշխատատեղ ունեցող գործատուն հարթակում նշում է կատարում ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում։ Դիմումում գործատուն նշում է թափուր հաստիքի անվանումը, աշխատանքի վայրը և աշխատավարձի չափը, աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման, հմտությունների և կարողությունների պահանջները։
Գործատուի դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի մասնագետին։ Դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի մասնագետի կողմից այն հաստատվելու դեպքում հարթակն ինքնաշխատ եղանակով համադրում է գործատուի պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը։
Գործատուի դիմումը հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին և այդ մասին տեղեկացնում տարածքային կենտրոնի մասնագետին։ Տեղեկացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է գործատուին աջակցություն տրամադրելու մասին եռակողմ պայմանագիր։ Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով աշխատանքային պայմանագիր։
Ծրագրին մասնակցության համար աշխատանք փնտրողը և գործատուն կարող են դիմել տարածքային կենտրոն նաև առձեռն եղանակով՝ հարթակի միջոցով գործընթացների իրականացման անհնարինության դեպքում։
Մոնիթորինգ և վերահսկողություն
Տարածքային կենտրոնի մասնագետը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների համար աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափի վերաբերյալ, որն էլ հիմք է հանդիսանում գործատուին ծրագրով նախատեսված աջակցության տրամադրման համար։
Տարածքային կենտրոնն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն։ Միասնական սոցիալական ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ֆինանսավորումը
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից։
Առաջարկվում է ծրագիրը 2026 թվականին իրականացնել 200 շահառուի զբաղվածության ապահովման համար, որի դեպքում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից կպահանջվի շուրջ 80 միլիոն դրամ գումար։ Մասնավորապես, գործատուին տրամադրվող եկամտային հարկի փոխհատուցման չափը մեկ անձի համար 6 ամսվա հաշվարկով կկազմի 300 հազար դրամ, իսկ 12 ամիս աշխատանքային հարաբերությունները շարունակվելու դեպքում՝ կտրամադրվի ևս 100 հազար դրամ։ Այսպիսով, ծրագրի միավոր ծախսը կկազմի միջինում 400 հազար դրամ։
Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց մրցունակության բարձրացումը և կայուն զբաղվածությունը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում ամրագրված է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման, ըստ անհրաժեշտության, զբաղվածության նոր ծրագրերի ներդրման կարևորությունը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net-ը։
https://www.facebook.com/share/1CjDYg8ZCZ/