Ինչ իրավիճակ է Ալավերդի քաղաքում այս պահին

Ինչ իրավիճակ է Ալավերդի քաղաքում այս պահին

Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Ֆեյսբուքյան հարթակում օգտատերերը հրապարակումեր են անում, որ քաղաքում տարածված տեղեկությունների համաձայն տասնյակ մարդկանց հետ կապի դուրս գալ չի հաջողվում, գետի ջրերը քշել-տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ:

Մեքենաներ, խանութներ մնացել են ջրի տակ, տասնյակ թվով մարդիկ, երեխաներ մնացել են ճանապարհներին։

alaverdi

Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները:

15 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն