Զп.hեր կան. Աhաu արu ուռ վթшր․ ՖՈՏՈ

shamshyan.com-ը գրում է. Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած․․․

Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․․․

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1994 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները․․․

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․․․

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները․․

1 140 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն