Քեֆ են արել երեխայի ծնվելու առթիվ, ապա որոշել տեղ գնալ. Ող բեր գական վ թարը խլեց նաև 16-ամյա տղայի կյանքը

Երեկ խոշոր ու ող բերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:35-ի սահմաններում Սարդարապատ-Արաքս գյուղամիջյան ճանապարհին՝ Արաքս գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 43-ամյա Հրաչյա Բեդոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 24-ամյա Հակոբ Չոկուրյանի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով Հ. Բեդոյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գրետա Խաչատրյանը, վարորդներից Հ. Չոկուրյանն ու վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարկոս Ֆեսիլյանը տեղում մահացել են, իսկ Հ. Բեդոյանն ու Հ. Չոկուրյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Մհեր Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մենք տեղեկացանք, որ 16֊ամյա տղան եւս մահացել է։ Նա մեքենայի մեջ եղել է մահացածներ Հակոբի եւ Մարկոսի հետ. վերջինիս քրոջ որդին էր։ Մարկոսը երեկ էր երեխա ունեցել, բոլորով հավաքվել են նրա տանը` աչքալուսանք խմելու, կերուխումից հետո նրանք որոշում են տեղ գնալ` իրենց հետ տանելով անչափահաա տղային, ճա ապարհին էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը. նրանք Լենուղի գյուղից էին։

Ոչ սթափ վիճակում գտնվող Հակոբը մեքենան վարելիս բախվել է Հրաչյա Բեդոյանի մեքենային. վերջինս կնոջը տուն էր բերում աշխատանքից։

1 554 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն