Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է

Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ այս պահին ուղևորվում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Այս մասին MediaHub-ին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը:

Նա նշեց, որ իրավիճակն առավոտվանից լարված է. արձանագրություն ստորագրելուց հետո կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, սակայն բնակիչները հրաժարվում են:

«Հավանաբար ես էլ կմեկնեմ Կիրանց ավելի ուշ»,- նշեց Դանիելյանը:

Հիշեցնենք, Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Կիրանցում որոշակի խնդիր ունենք», որ դա իր խնդիրն է, որը կլուծվի։

988 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն