Առեղծվածային ու ող բերգական դեպք Կոտայքի մարզում

Երեկ՝ օգոստոսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Հայկ Պ․-ից, ով հայտնել է, որ իրենց նախրապան, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Մերուժան Հ․-ի հետ կապ հաստատել չի լինում, մինչդեռ նախիրը վերադարձել է առանց նրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Մերուժան Հ․-ն առավոտյան դուրս է եկել խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելու նպատակով, իսկ երեկոյան անասուններին վերադարձնելու ժամանակ ինքը չի վերադարձել։

Նրա քրոջ որդին՝ տեսնելով, որ քեռին տուն չի վերադարձել, ժամը 19։30-ի սահմաններում սկսել է որոնողական աշխատանքներ կատարել և Կոճոռ թաղամասի «Հին այգիներ» կոչվող հատվածում հայտնաբերել է նրա դ ին՝ գետնին պառկած վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ կրծքավանդակի և ոտքերի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ վերքերի տեսքով, որն էլ ըստ՝ Վրեժ Չ․-ի հայտնածի՝ առաջացել են ցուլի հարվածներից։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպ անություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դ-իակի դատաբժշկական փորձաքննություն։

https://mediaarm.am/hy/page/%D5%A1%D5%BC%D5%A5%D5%B2%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D5%AF%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4?fbclid=IwAR0KBLZAIyASr8-Oe0jzCicfeESOugx3oA1MwWzaeA_Acvz89y8kQYc6POs

1 357 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն