Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ գործադիր մարմինը կաջակցի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է համարվում են անհուսալի, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Կենտրոնական բանկի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ անհուսալի վարկ ունեցող քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 341000, իսկ վերջիններիս վարկային բեռը շուրջ 642 միլիարդ դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://iravaban.net/505552.html?fbclid=IwY2xjawHXWaZleHRuA2FlbQIxMAABHbxql8sG1W7jAi2TTQS0XcsxRTU_1fbfS57e-U4gOArM5CX1JrUf7uQvtw_aem_s1KGo5_LfYddY-GmdP5tpg
© iravaban.net կայք