Խոշոր պայթյուն՝ Մոսկվայում․ կան զոհեր

 

Մոսկվայի Սավյոլովսկի երկաթուղային կայարանի մոտ կեսգիշերին գրանցված պայթյունի հետևանքով մահացել են ոստիկանության մեկ ծառայող և ենթադրյալ հարձակվողը։

 

 

Անհայտ տղամարդը մոտեցել է ՃՈ ծառայողական ավտոմեքենային, որտեղ գտնվել են ոստիկաններ։

 

Նախնական տվյալների համաձայն՝ նրա մոտ եղած անհայտ սարքը գործարկվել է մեքենայի անմիջական մոտակայքում, ինչի արդյունքում ենթադրյալ հարձակվողը մահացել է տեղում։

 

Դեպքի հետևանքով զոհվել է նաև ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել բուժհաստատություն։

https://www.facebook.com/RadioAurora/posts/pfbid048FHY448MoLKKg3ijKwwwdAieiuTd2ScafNq6yRoUaR3GM2erYn2dBNnsheiiwhpl

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել