Ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել
Իրանի կենտրոնական Իսֆահան նահանգում իրանական բանակի ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։Ավելի վաղ Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր երկրի կենտրոնում ուղղաթիռի վթարի մասին։
Fars-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռը ընկել է բանջարեղենի շուկայի վրա։Խոմեյնիշահր (նահանգ) Սպահանի (քաղաքի մոտ – խմբ.) ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են օդաչուն, երկրորդ օդաչուն և երկու խանութպան», – ասվում է Fars-ի հաղորդագրության մեջ։IRNA-ի փոխանցմամբ, փրկարարները ներկայումս մարում են հրդեհը վթարի վայրում
https://www.facebook.com/bavnews.am/posts/pfbid0eYcDCpcJxVDsU4ZJFXh5a8wqaAwUyjKFatcHNV5QYG1knBQiGk5KzMtfxJzvs175l