Արսենը, ով բնակվում է Կոտայքի մարզում, վաճառում է տավարի միս։ Միսը մորթելու են դեկտեմբերի 26-ին և վաճառեն։ Նրա խնդրանքով ենք տարածում այս տեղեկությունը և ցանկացողները կարող են մեկնաբանությունում նշել և Արսենը կկապնվի ձեզ հետ։ 1 կգ-ն 3000 դրամ է։ Խառը կտորներով է վաճառելու։ Տավարի միս, վայրի ցլերի ենթատեսակների մսի գյուղատնտեսական և խոհարարական դասակարգում։ Մսամթերքի որակը կարող է կախված լինել անասունի հասակից, ցեղից և բտվածության աստիճանից։ Համարվում է բարձրարժեք սննդամթերք մարդու համար, պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքանյութեր, ինչպես նաև A, B և D վիտամիններ։ Տավարամսի հիմնական սննդային արժեքը կախված է դրանում պարունակվող լիարժեք սպիտակուցներից և ճարպերից, որոնք գտնվում են մկանային և ճարպային հյուսվածքներում։
Տավարի մսի սննդանյութերն ունեն բարձր մարսելիություն։ Մարսելիությունը չոր նյութերի հաշվով կազմում է 95,0 %, սպիտակուցներինը՝ 95,7 %, ճարպերինը՝ 93,5 %, ածխաջրերինը՝ 97,0 % և հանքային նյութերինը՝ 81,8 %։ Տարբեր ցեղերի կենդանիների մսային մթերատվությունը պայմանավորված է դրանց մորՖոլոգիական (ձևաբանական) և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, որոնք ձևավորվում և զարգանում են կենդանիների աճեցման ընթացքում ժառանգականության, կերակրման և պահվածքի ազդեցության ներքո։ Մսային մթերատվությունը բնութագրվում է որոշակի ժամանակահատվածում կենդանու սպանդից ստացված մսեղիքի ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշներով։ Տավարի սպանդից ստանում են մսեղիք, ճարպ, ենթամթերքներ և տեխնիկական հումք։