Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ Նոր մանրամասներ

Մա հացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր

ՊՆ-ն հաղորդել է, որ մայիսի 6-ին, ժամը 14-ի սահմաններում մարտական հենակետում հայտաբերվել է պայմանագրային զինծառայող, 1985թ․ ծնված Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Իջևանի Ազատամուտ գյուղից իմացանք, որ Արտակ Ավալյանը Ազատամուտի բնակիչ էր, նրա հայրը մա հացած է, Արտակը բնակվում էր մոր, կնոջ և 3 երեխաների հետ, որից փոքրը 4 տարեկան է։Արտակ Ավալյանը տան միակ կերակրողն էր։

Ազատամուտի բնակիչները հայտնեցին,որ Ա․ Ավալյանի դին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ փորձագետները հետազոտել են ստացած հրազենային վնասվածքը։

Զինծառայողի մա հվան պատճառի մասին վարկած է շրջանառվում, քննությունը կպարզի իրականությունը։

535 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն