ՀՐԱՏԱՊ
Աղմկահարույց վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնասպան եղել
Մի ստիպեք հանեմ մայրուղի. Գոռ Հակոբյանը ցույց է տվել որդուն ու զայրացած հրապարակում է արել
Սաֆարովի արածը Հունգարիայում լավ ենք հիշում, իսկ Փաշինյանն ուզում է ադրբեջանցիներին բերի ՀՀ. Կարապետյան
29 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Աղմկահարույց վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնասպան եղել
29.04.2026
Մի ստիպեք հանեմ մայրուղի. Գոռ Հակոբյանը ցույց է տվել որդուն ու զայրացած հրապարակում է արել
29.04.2026
Սաֆարովի արածը Հունգարիայում լավ ենք հիշում, իսկ Փաշինյանն ուզում է ադրբեջանցիներին բերի ՀՀ. Կարապետյան
29.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Կարևոր լուր թոշակառուների և նպաստառուների․ ապրիլի 1-ից ․․․

admin
16.02.2026 2 Min Read
2 0

Եթե ստացած գումարը քաղաքացին ծախսում է անկանխիկ, ապա ամսվա վերջում կստանա հետվճար՝ առավելագույնը 10 հազար դրամ կամ քարտով կատարված գործարքների 20 տոկոսի չափով։ Փետրվարից հետվճարը կհաշվարկվի արդեն նոր դրույքաչափերով։

 

ArCa քարտ օգտագործելու դեպքում կգործի նաև լրացուցիչ 2 տոկոս հետվճար։ Հայաստանում շուրջ 26,000 կենսաթոշակառու վճարները ստանում է կանխիկ եղանակով։

 

Մինչև մարտի 5-ը պետք է ընտրել բանկ՝ վճարումներն անկանխիկ ստանալու համար։ Եթե մինչև այդ ժամկետն ընտրություն չարվի, բանկը կսահմանվի ինքնաշխատ եղանակով։ Այդ մասին քաղաքացիները կտեղեկացվեն հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, կարող են նաև socservice.am կայքում իրենց տվյալները մուտքագրել և տեսնել, թե որ բանկն է ընտրվել նրանց համար։

 

Արդյո՞ք շահառուները կստանան նաև հավելյալ 2 տոկոս հետվճար։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ն անկանխիկ վճարումների համար քարտերը կթողարկվեն ArCa տեսակով, ինչը ենթադրում է, որ այս քարտատեսակի հետվճարը կգումարվի կենսաթոշակի կամ նպաստի հետվճարին։ Քաղաքացին կարող է ինքնուրույն դիմել բանկ, պարզապես պետք է նշել, թե ինչ տեսակի քարտ է ցանկանում ստանալ։ Եթե, օրինակ, թոշակը ստանում եք բանկի միջոցով, իսկ նպաստը՝ կանխիկ, ապա ձեր նպաստի վճարներն էլ ավտոմատ նույն բանկով կիրականացվեն։

 

Եթե քաղաքացին չի կարողանում բանկ այցելել, բանկային հաշվի քարտի թողարկումը կիրականացվի տանը՝ սուրհանդակային ծառայության միջոցով։ Այս պահին կենսաթոշակները վճարող 12 բանկ կա։ Առաջնահերթությունը կտրվի այն բանկերին, որոնք պատրաստ կլինեն քարտերի առաքումները սուրհանդակային ծառայություններով կազմակերպել։

 

Նախկինում կենսաթոշակառուն կարող էր ընտրել՝ գումարը ստանալ կանխի՞կ, թե՞ անկանխիկ։ Սակայն 2021 թվականից փուլային անցման արդյունքում կենսաթոշակները դարձան պարտադիր անկանխիկ՝ բանկերի միջոցով։

 

Գործող կարգավորումներից ժամանակավորապես դուրս էին մնացել 75-ից բարձր տարիքի և ծանր հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն այժմ այս խմբերը ևս վճարումները կստանան միայն անկանխիկ եղանակով։

 

Կենսաթոշակներն ու նպաստները անկանխիկ վճարելը չի նշանակում, որ դրանք պետք է անկանխիկ ծախսվեն․ շահառուն կարող է գումարը կանխիկացնել կամ օգտագործել քարտով․ հետվճարը կգործի միայն անկանխիկ վճարման դեպքում։

https://blognews.am/arm/press/926213/?fbclid=IwY2xjawQAP5xleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEevYjoP5_3ty48SpRTGcgsSMg1s_uFag7GTBVSWRerbfNQzK9UvUacrUGp1bk_aem_8BT_UFRIZDNIeCJszUeR5w

 

 

 

 

Share Article

admin

Previous Post

Նայեք ինչ շքեղ ու թանկարժեք նվեր է տվել 222 Լավայի կինը ամուսնու ծննդյան տարեդարձին

Next Post

Հարսն ամուսնական գիշերը կոմայի մեջ է ընկել ու մահացել

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!