Նպաստի նոր տեսակ. Ամսական մինչև 60.000 դրամ. Տեսեք ում է սա վերաբերվում

Կսահմանվի պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը։ Բովանդակային առումով այն կլինի Կառավարության 2021 թվականի որոշմամբ սահմանված` ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյան ներկայացմամբ՝ օրենքի ընդունումից հետո արդեն ՀՀ օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի չորս նպաստ` նախկին երեքի փոխարեն։ Պայմանը նա է, որ երեխայի դիմող ծնողը լինի ՀՀ քաղաքացի։ «Այս աջակցությունը կար, սակայն իրականացվում էր որպես փորձնական ծրագիր: Այն իրականացվեց 4 տարի՝ սկսած 2022 թվականից: Վերլուծությունը ցույց տվեց, որ այս միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Որոշվեց փոխել դրամական աջակցության կարգավիճակը և դարձնել մշտապես գործող պետական նպաստ»,-ասաց Անահիտ Գալստյանը։ծննդյան Հաջորդ փոփոխությունը վերաբերում է երեխաների համար միանվագ նպաստին։ Մասնավորապես, նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 500 000 դրամ` անկախ կարգաթվից։ Այսինքն` գործող կարգավորումներով առաջին և երկրորդ երեխաների համար տրամադրվում է 300 000-ական դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրվում է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում տրվում է 1 500 000 դրամ։ «Հիմա նոր կարգավորումներով, անկախ երեխայի կարգաթվից, ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 000 դրամ: Պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել ընդհանուր ծնելիությունը խրախուսելու համար։ Այսինքն՝ ծրագիրը պետք է ուղղված լինի առաջին և երկրորդ երեխաների ծնունդների խրախուսմանը»,-ասաց Անահիտ Գալստյանը։ Միաժամանակ, Անահիտ Գալստյանը նշեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից ընտանիքները հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ կատարելու միջոցով մինչև 20 տոկոս հետվճարի չափով ավելացնել իրենց կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ

 

երեխայի համար տրամադրվող 50 000 դրամից անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20 տոկոս հետվճար՝ նպաստի չափը դարձնելով 60 000 դրամ:

https://www.facebook.com/share/p/1MydTikNyf/

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել