ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք. փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով: Այդ մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հիշեցնենք, որ ավանդատուն կարող անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական
սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով` անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք, ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),
տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին, ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։
https://www.facebook.com/share/p/1DUDxGQbok/