Դեկտեմբերի 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Երևանում դեկտեմբերի 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում դեկտեմբերի 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպասվում է քամու ուժգնացում 19-ի գիշերը՝ 15-20մ/վ արագությամբ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի գիշերը կբարձանա ևս 2-4 աստիճանով։