Վարչապետը պետք է հասկանա, հերիք եղավ, բոլ եղավ, ինչքան կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան

Մեր արյունը չպետք է կորի, մեզ այսօր պետք է հավատք, ազգ, բանակ, հզոր, ուժեղ բանակ, եւ մենք հիմա ուզում ենք վերակառուցել բանակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մահապարտների գնդից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը:

«Մենք ընթացքում պետք է հզորանանք: Ով ինչ ուզի ասի, առանց բանակ ոչ մի բան չի լինի: Իսկ առանց հայրենիք մենք ոչնչություն ենք: Դրա համար մեզ հիմա միասնություն է պետք, կեցցե անկախ, միացյալ Հայաստանը: Մենք պահանջատեր ենք, հերիք եղավ, բոլ եղավ, մենք էլ չենք համբերում, ինչքա՞ն պետք է կտոր-կտոր տանք: Իրենք են տվողը: Թող նախիջեւանը տան, Արեւմտյան Հայաստանը տան: Հայրս մշեցի էր, մայրս՝ ղարսեցի: Մայրս 102 տարեկանում մահացավ, մինչեւ վերջին շունչը ասում էր՝ ես իմ երկիրը տեսնեմ: նույնն էլ հայրս էր ասում: Մենք ինչքա՞ն կարոտի մեջ մնանք:

Մեր վարչապետը պետք է հասկանա, հերիք եղավ, բոլ եղավ, ժողովրդի համբերության հետ թող խաղ չանի: Հայը ունի թասիբ, մենք մեր Արեւմտյան Հայաստանը չենք կարող մոռանալ»,-ասաց նա:

952 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն