2025 թվականն Արևելյան օրացույցով կանաչ փայտե օձի տարի է, այն սկսվելու է հունվարի 29-ից, այլ ոչ թե հունվարի 1-ից ու դա կտևի մինչև 2026 թվականի փետրվարի 16-ը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց աստղաբան Լուսյա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ հարկավոր չէ «օձին այդքան վատով նայել».«Մարդկանց մոտ սողուններն այնքան վատով են նստած, դրա համար շատ են նեղվում։ Օձն առաջին հերթին իմաստություն է։ Հունվարի 12-ից արդեն լուսնային հանգույցը կփոխվի, վերջապես դուրս կգա Խոյից և կմտնի Ձուկ համաստեղություն։ Սա երկար կտևի։
Խարդախությունների, ավանտյուրաների շրջան կսկսվի։ Այն օրենքի, ֆինանսի, արվեստի տարի է լինելու։ Ֆինանսների հետ ավանտյուրաներ լինելու են, բացահայտվելու են բավականին կեղծ գործողություններ, որոնք եղել են փողերի, օրենքի հետ կապված։ Սատուրն մոլորակն է, որը նաև Ձկան մեջ է։ Իսկ Սատուրնը մոտ 30 տարի հիշում է մարդկանց կատարածը։ Երբ մենք ասում ենք, որ 30 տարի խաբված ենք եղել, դա ամբողջ աշխարհում է այդպես, միայն Հայաստանում չէ, և դա Սատուրնից է»։ Խորհուրդ՝ աստղաբանից․ քանի որ մոլորակը փոխվում է, 2025 թվականը մարդիկ պետք է ճիշտ ապրեն, որպեսզի անցյալի սխալներից հարվածներ չստանան.«2024 թվականը համարվել է բացահայտման տարի, իսկ 2025 թվականը համարվում է պատիժների տարի։ Դա նաև երկրներին է վերաբերում։ Այն երկրները, որոնք առաջինն են պատերազմ սկսել, ժողովրդի վրա հարձակվել՝ Ադրբեջանը, Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, ունեն անխուսափելի պատիժներ։ Դրանք երկնային աղետներն են։ Դա հատկապես այն երկրներին է վերաբերելու, որտեղ կան ծովեր, օվկիանոսներ։ Սպասվում է, որ ծովերն ու օվկիանոսներն ափերից դուրս կգան»։ Հակոբյանը նաև շեշտեց՝ 2025 թվականը վարակների տարի է լինելու.«Կարող է գնաս լողավազան և վարակվես, ջրից է։ Լարված տարի է սպասվում, կլինեն կտրուկ փոփոխություններ միջազգային ասպարեզում, պատերազմական իրավիճակներ կան։ Ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չի ավարտվի։ Դեկտեմբերի 21-ը ձմեռային արևադարձության օրն է։ Այդ օրը լուսինը կգտնվի Կույսում։ Այն իրենից ներկայացնում է մաքրում, բուժում, զտում։ Մարդիկ իրենց վատ գործողությունները՝ ծխել, խմել, թմրանյութ օգտագործել, թալանել, ․․․ ինչքան բացասական բան կա, պետք է իրենց միջից մաքրեն»։ Աստղաբան Հակոբյանը նշում է՝ 2025 թվականին շատ են լինելու վատ սովորույթները՝ թմրամոլություն, խաղամոլություն, հարբեցողություն, սակայն դրանք բոլորը բացահայտվելու են.«Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում կլինեն ֆինանսական դժվարություններ, թանկացումներ, էկոնոմիկայի անկում կլինի, մուսուլմանական երկրները լավ վիճակում չեն լինելու, հատկապես՝ Թուրքիան։ Այնտեղ աղետներ են սկսվում, ներքին խառնաշփոթություն է լինելու և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում»։ 2025 թվականին խորհուրդ չի տրվում հանրահավաքներ անցկացնել։ Ըստ աստղաբանի՝ միևնույն է, չեն հասնելու իրենց նպատակին.«Միջադեպեր կլինեն, որոնք լավ հետևանքների չեն հանգեցնի։ Օրենքի խախտումներ կլինեն։
Շատերը հարբած կլինեն, թմրանյութի ազդեցության տակ ու չեն գիտակցի, թե ինչ են անում, և դա լավ հետևանքների չի բերի։ Այն կազդի մարդկանց առողջության վրա։ Փախստականներ շատ կլինեն, բազմաթիվ երկրների ղեկավարներ կփոխվեն»։ Սակայն, ըստ Հակոբյանի կանխատեսումների, ՀՀ-ում իշխանափոխություն չի լինի՝ Փաշինյանը չի հեռանա։ Չնայած որոշ աստղաբանների հայտարարություններին՝ Լուսյա Հակոբյանը պնդում է՝ միայն Հայաստանում է խաղաղ լինելու.«Ճի՛շտ է, որոշակի փոքր աղետներ կլինեն, բայց վնասակար չեն լինի։ Ահավոր աղետներ չեն լինի։ 2024 թվականը կփակենք առանց պատերազմի, իսկ 2025 թվականին Հայաստանում սարսափելի պատերազմներ չեմ տեսնում։ Ավելի շատ անհանգստացնող կլինեն քաղաքացիական պայքարները, խաբեությունները։ Այդ մարդիկ կպատժվեն, իսկ պատիժը կլինի քաղցկեղը, աղիների հետ կապված խնդիրները։ Հունաստանում հեղաշրջում կլինի, Ֆրանսիայում խաղաղ չի լինի, Բուլղարիայում հանգիստ կլինի, Ռուսաստանի որոշ քաղաքներում վարակներ կլինեն, իսկ Հնդկաստանում վարակները կշատանան, Չինաստանը Ռուսաստանին կխաբի»։ Այս տարում կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան փոխել իրենց անունները.«Մարտի 27-ին սև լուսինը դուրս կգա Կշեռք համաստեղությունից, կմտնի Կարիճ համաստեղություն և այդ ժամանակից կսկսվեն ահավոր պատիժները։ Մարտի 14-ին կլինի լուսնի խավարում, իսկ 29-ին կլինի արևի խավարում։ Իսկ խավարում նշանակում է զտում։ Խավարման ընթացքում՝ ոչ մի նոր գործարք, մինչև անգամ ամուսնությունն արգելված է։ Մարդիկ պետք է մաքրվեն»։ 2025 թվականը խորհրդանշում է 9 թիվը։ Լուսյա Հակոբյանը վստահեցնում է՝ «Խաղաղության պայմանագիր» չի կնքվի, «Զանգեզուրի միջանցք» չի լինի, «Թուրանը» կյանքի չի կոչվի, սակայն կլինեն սահմանների վերանայումներ։
Ինչ վերաբերում է Արցախին՝ աստղաբանը կանխատեսում է, որ արցախցին կվերադառնա և կապրի իր հողում, պարզապես, պետք է մի փոքր սպասել․«Գալու է մի շրջան և այն հեռու չէ, երբ արցախցին ինքն է որոշելու, թե ինչպես է ապրելու։ Ավելի լավ կլինի, որ այն առանձին լինի։ Եթե ուզում են, որ շուտ վերադառնան, պետք է մաքրվեն։ Գերիների որոշ մասը կվերադառնա։ 2025 թվականը նաև պտղաբերության, ընտանիք կազմելու տարի է լինելու.«Ովքեր բնակարան չունեն՝ կունենան։ Ընտանիքի ստեղծում կլինի։ Եվ այստեղ խոսքը ամուսնության մասին չէ, այլ երեխա ունենալու։ Կանայք շուտ կհղիանան։ Այս տարվա ծնված երեխաները տաղանդավոր են լինելու։ Բեղմնավոր տարի կլինի այդ առումով»։ Իսկ լրագրողներին աստղաբանը խորհուրդ է տալիս սուտ լուրեր չտարածել.«Տարին տալիս է պատիժներ։ Սուտ լուրեր տարածողները շնչուղիների հետ կապված խնդիրներ կունենան, շնչահեղձ կլինեն։ Կխնդրեմ, որ լրագրողները ճիշտ ու գրագետ աշխատեն»։