Հունվարի 29-ի առևտրի ժամանակ ոսկու գները գրանցեցին հոկտեմբերից ի վեր ամենանշանակալի անկումը։ Օրվա սկզբին ունցիայի արժեքը 5,500 դոլարից մի փոքր ավել էր։ Նոր բարձրակետին հասնելուց հետո այն 5.7%-ի անկում է գրանցել։ Արծաթի գինը 8.4%-ի անկում գրանցեց։ Մետաղների անկումը համընկավ ԱՄՆ դոլարի աննշան ամրապնդման հետ, հաղորդում է Bloomberg-ը։ Դոլարի ինդեքսը հինգշաբթի օրը աճել է 0.3%-ով։
Blue Line Futures-ի գլխավոր շուկայական ռազմավար Ֆիլ Սթրեյբլը նշել է, որ բաժնետոմսերի անկումը խթանել է այլ ակտիվների, այդ թվում՝ թանկարժեք և արդյունաբերական մետաղների վաճառքները։ «Կարծես թե մենք հասել ենք էյֆորիայի գագաթնակետին»,-ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։
Ոսկին կտրուկ թանկացել էր տարվա սկզբից ի վեր աշխարհաքաղաքական լարվածության աճի և Դաշնային պահուստային համակարգի անկախությանը սպառնացող վտանգների վերաբերյալ ներդրողների մտահոգությունների ֆոնին, ինչը խթանել է այսպես կոչված արժեզրկման առևտրային ռազմավարությունը։ Միայն այս ամիս մետաղը ավելի քան 20%-ով աճել է, և որոշ տեխնիկական ցուցանիշներ ցույց են տվել մոտալուտ ճշգրտումների հնարավորությունը։
«Հաշվի առնելով գերտաքացած շուկաները և հոսքերի գերիշխանությունը հիմնարար գործոնների նկատմամբ, շտկման համար շատ բան պետք չի լինի»,-Bloomberg-ին ասել է Julius Baer Group-ի ներկայացուցիչ Կարստեն Մենկեն։
Հայաստանում հունվարի 29-ի համեմատ հունվարի 30-ին 1 տրոյական ուցիայի գինը նվազել է 6.31 %-ով՝ հասնելով 5188.8 դոլարի, արծաթը՝ 109.57։
https://www.facebook.com/hayejjj/posts/pfbid0xdEFY5TxTU4oqx41VkYt4L66ZiLgwvdTLkeqtqJn8JYFfo7nq89bW8wwCCoyCDGJl